ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն այսօր՝ փետրվարի 10-ին, Բաքվում ունեցած ելույթի ժամանակ կատակել է Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի պաշտոնի թեմայով։

«Որքան հասկանում եմ՝ Ադրբեջանի փոխնախագահը նաև նախագահի կինն է։ Բայց հուսով եմ, որ դա երկրորդ տիկնոջը որևէ գաղափար չի հուշի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը՝ առաջացնելով շրջապատի ծիծաղը։

Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Բաքվում։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այց է կատարել Հայաստան։

Սա ԱՄՆ վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Հայաստան և առաջին նմանատիպ այցն է Ադրբեջան՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի 2008 թվականին Բաքու այցելելուց ի վեր։

Չեյնին 2009 թվականին այցելել է նաև Վրաստան, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը՝ 2005 թվականին։

Ջո Բայդենը ևս 2009 թվականին այցելել է Վրաստան ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։

Վենսի այցը Երևան և Բաքու տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ համաձայնագրերի նախատորագրումից վեց ամիս անց։