Կիևի էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը կներառվի հաջորդ խաղաղության կարգավորման հանդիպմանը։ Դրա մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ՆԱԽԱԳԱՀ Վլադիմիր Զելենսկին։

Ըտս նրա՝ Կիևը մտադիր է խորհրդակցությունների հաջորդ փուլում քննարկել տնտեսական վերականգնման հարցերը։ Այդ նպատակով Սոբոլևը կընդգրկվի ուկրաինական պատվիրակության կազմում։

Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Կիևը ԵՄ մասնակցությամբ Ուկրաինայի համար ֆինանսական օգնության մեխանիզմի ստեղծման հույս ունի, քանի որ «նույնիսկ սառեցված ռուսական ակտիվներից հնարավոր ֆինանսավորումը երկարաժամկետ հեռանկարում չի բավարարի [երկրի] կարիքները»։

ԵՄ երկրները փորձում են մշակել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման իրավական մեխանիզմներ։ Այդ ակտիվների մեծ մասը՝ մոտ 210 միլիարդ եվրո, պահվում է ԵՄ-ում, որից 185 միլիարդ եվրոն արգելափակված է Բելգիայի Euroclear միջազգային հարթակում։