Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը չորեքշաբթի, ըստ Associated Press-ի՝ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ սահմանային գոտիներում անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին ինքը որևէ տեղեկություն չի ստացել։
Չորեքշաբթի օրը CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ մեքսիկական թմրակարտելի պատկանող անօդաչու թռչող սարքերը թափանցել են ԱՄՆ օդային տարածք, ինչը հանգեցրել է Թեքսասի Էլ Պասոյի վրայով քաղաքացիական թռիչքների ժամանակավոր արգելքի։
Շեյնբաումը նշել է, որ եթե ԱՄՆ իշխանությունները լրացուցիչ տեղեկություններ ունենան հնարավոր միջադեպերի մասին, նրանք պետք է կապվեն Մեքսիկայի կառավարության հետ։
«Ենթադրությունների կարիք չկա. մենք տեղեկություն կստանանք և, ինչպես միշտ, կշարունակենք մշտապես տեղեկություն փոխանակել ԱՄՆ-ի հետ»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ չորեքշաբթի Մեքսիկայի պաշտպանության և ռազմածովային ուժերի նախարարները կհանդիպեն ԱՄՆ Հյուսիսային հրամանատարության ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում։ Ներկա կլինեն նաև այլ երկրների ներկայացուցիչներ։
Նախագահը պարզաբանել է, որ Մեքսիկայի անվտանգության նախարար Օմար Գարսիա Արֆուչը, որը գլխավորում է թմրամիջոցների դեմ կառավարության պայքարը, հինգշաբթի ևս կհանդիպի ԱՄՆ անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ։





























