ԱՄՆ դաշնային իշխանությունները հայտարարեցին Մինեսոթայում ներգաղթային գործողությունների ավարտի մասին, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ իշխանությունների՝ Մինեապոլիս-Սուրբ Պողոս մետրոպոլիտենային տարածքում անցկացված խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ։
Դոնալդ Թրամփի վարչակազմը ձերբակալվածներին անվանել է «վտանգավոր անօրինական ներգաղթյալներ», սակայն ձերբակալվել են նաև քրեական անցյալ չունեցող շատ մարդիկ, որոնց թվում՝ երեխաներ և ԱՄՆ քաղաքացիներ։
Ըստ AP-NORC-ի նոր հարցման՝ ամերիկացի 10 չափահասից մոտ 6-ը կարծում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց հեռու է գնացել»՝ ԱՄՆ քաղաքներ ուղարկելով դաշնային ներգաղթային գործակալների։
Մինեսոթայում ներգաղթի կիրարկման վերաբերյալ Սենատի լսումների սկզբում Մինեսոթայի գլխավոր դատախազ Քեյթ Էլիսոնը կոչ արեց դադարեցնելու իր նահանգում օրենքների խստացումը՝ նշելով, որ «դա արդեն չափազանց է»։
Միևնույն ժամանակ, Մինեսոթայում սահմանապահ պարեկության պետ Թոմ Հոմանը հայտարարեց, որ գործողություններմ ավարտվում են։





























