Ուկրաինայի Գերագույն Ռադայում պատգամավորներ են թունավորվել: Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարել է, որ պատգամավորների շրջանում հնարավոր սննդային թունավորման վերաբերյալ վերջնական եզրակացությունները կկատարվեն լաբորատոր հետազոտություններից հետո, հաղորդում է «Украинская правда»-ն:
«Մենք պարզաբանում ենք Ուկրաինայում պատգամավորների շրջանում սննդային թունավորման հնարավոր դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը։ Այդ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո սկսվել է հետաքննություն։
Սանիտարական և համաճարակաբանական ծառայության մասնագետները ներկայում հետազոտություն են անցկացնում՝ պարզելու համար հանգամանքները և սպառված սննդամթերքի ցանկը։ Լաբորատոր հետազոտությունների համար նմուշներ են հավաքվում»,- նշել են խորհրդարանում։
Գերագույն Ռադայի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ուսումնասիրվում է ռոտավիրուսային վարակի կամ այլ սուր աղիքային վարակի հավանականությունը։
Վերջնական եզրակացություններ կարող են արվել միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքները ստանալուց հետո։
Խորհրդարանը չի կարողացել անցկացնել իր նիստը փետրվարի 12-ին՝ պատգամավորների շրջանում զանգվածային սննդային թունավորման պատճառով։ Պատգամավորները պնդում են, որ հնարավոր է թունավորվել են Ռադայի ճաշարանում։ «Украинская правда»-ի տվյալներով՝ վարակվել են տասնյակ պատգամավորներ։ Մեծ մասը նմանատիպ ախտանիշներ ունի՝ բարձր ջերմություն, ուժասպառություն, աղիքային խանգարում և փորլուծություն։
Զրուցակիցներից ոմանք ենթադրում են, որ հնարավոր է թունավորվել են խորհրդարանական ճաշարանում, թեև ոչ բոլոր վարակվածներն են այնտեղ սնվել։ Մյուսները պնդում են, որ բոլոր ախտանիշները նման են ռոտավիրուսի ախտանիշներին։





























