Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուրբաթ Մյունխենում հանդիպել է 1979 թվականին գահընկեց արված Իրանի շահի որդու՝ Ռեզա Փեհլեվիի հետ։

Ըստ Զելենսկու՝ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացումը։

«Մենք քննարկել ենք Իրանում տիրող իրավիճակը և պատժամիջոցների խստացումը»,- գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։