ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին վերահաստատել է իր աջակցությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջիկա ընտրություններում՝ նրան անվանելով «իսկական ընկեր, մարտիկ և հաղթող»։

«Վիկտոր Օրբանն իսկական ընկեր է, մարտիկ և հաղթող, և ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար։ Նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին։ Վիկտոր Օրբանն իսկապես ուժեղ առաջնորդ է, որն ապացուցել է, որ կարող է հասնել բացառիկ արդյունքների։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց նույնքան, որքան ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը։

Խորհրդարանական ընտրությունները Հունգարիայում նախատեսված են այս տարվա ապրիլի 12-ին։ ընտրությունների արդյունքում կձևավորվի ազգային ժողովը, և կորոշվի՝ արդյոք Օրբանը կպահպանի իր վարչապետի պաշտոնը։

Թրամփն ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, արտահայտվել էր Օրբանի վերընտրության օգտին՝ նշելով, որ հպարտ է նրան 2022 թվականին աջակցելու համար։