Երկուշաբթի օրը նավթի գները կայուն էին, քանի որ շուկան սպասում էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկին։
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները մեկ բարելի համար վաճառվել են 67,79 դոլարով, ինչը 0,04 դոլարով (0,06%) ավելի է բորսայի նախորդ փակման արժեքից։ Ուրբաթ օրը Brent-ը թանկացել է 0,23 դոլարով (0,34%)՝ մեկ բարելի համար հասնլեով 67,75 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսները բարձրացել են 0.03 դոլարով (0.05%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.92 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը թանկացել է 0.05 դոլարով (0.08%)՝ մեկ բարելի համար հասնելով 62.89 դոլարի։





























