Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Իվանովին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու մասին: Փետրվարի 16-ի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:
Փետրվարի 4-ին Իվանովը հրաժարական է տվել շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր:





























