Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկու և նրա ենթադրյալ հանցակիցների քրեական դատավարությունը հետաձգվել է երկու շաբաթով։ Դրա մասին URA.RU-ին հայտնել են Սվերդլովսկի մարզի դատարանների միավորված մամուլի ծառայությունից։

Նիստը կշարունակվի մարտի 5-ին։ Դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի գարնանը։ Փետրվարի 17-ին մեղադրող կողմը պահանջել է մեղադրյալների համար պատիժ։ Շիխլինսկու համար 23 տարվա ազատազրկում են պահանջել։

Ավելի վաղ ատենակալների կոլեգիան մեղադրական դատավճիռ է կայացրել։ Շիխլինսկու հետ միասին նստած են հինգ Սաֆարով եղբայրները և Շուջայադդին Ռաջաբովը։