ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նախատեսում է այս տարի այցելել Ադրբեջան։ Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Եվրոպական հանձնաժողովից։

«Հանձնակատար Կոսը վերջերս հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում, այնուհետև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։ Մենք կարող ենք հաստատել, որ հանձնակատարը մտադիր է այս տարի այցելել և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան։ Երբ այդ այցելությունները հաստատվեն, դրանց մասին տեղեկությունը կհրապարակվի հանձնակատարի օրացույցում»,- նշել են Եվրոպական հանձնաժողովում։