Մենք հունվարի դրությամբ ունենք 415 228 կենսաթոշակառու և նպաստառու, որ օգտվում է կետվճարի համակարգից, դեկտեմբերին այդ թիվը 15 հազարով փոքր է եղել։ Այդ մասին, այսօր՝ փետրվարի 19–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1–ից հետվճարի շեմը բարձրացվել է մինչև 20 տոկոս, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։

««Մենք երեկ արդեն փոխանցումները կատարել ենք։ Հունվարին վճարել ենք 2.9 միլիարդ դրամի հետվճար՝ ի համեմատ 1.8 միլիարդ դրամի դեկտեմբերին։ Այսինքն 1.1 միլիարդ դրամով ավելի և միջին հետվճարի չափը կազմել է մոտ 7000 դրամ։

Յուրաքանչյուրի դեպքում լիմիտը 10,000-ն է, և շատ քաղաքացիներ հենց 10,000-ը ստացել են։ Դեկտեմբերին միջին հետվճարի չափը 4,400 դրամ էր, այսինքն 2,600 դրամի աճ ունենք»,–ասաց նա։