Ղազախստանը կլինի այն երկրների շարքում, որոնք զորքեր և ոստիկանություն կներդնեն Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերին։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում՝ պաղեստինյան անկլավում կարգավորման համար ԱՄՆ նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստում։

 «Ալբանիան, Կոսովոն և Ղազախստանը պարտավորվել են զորքեր և ոստիկանություն տրամադրել Գազայի հատվածում կայունությունն ապահովելու համար։ Եգիպտոսը և Հորդանանը նույնպես շատ, շատ նշանակալի օգնություն, զորքեր, ուսուցում և աջակցություն են ցուցաբերում չափազանց հզոր պաղեստինյան ոստիկանական ուժերին»,- ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլը նախատեսում է պաղեստինյան արմատականների զինաթափում, անկլավից իսրայելական զորքերի դուրսբերում, միջազգային կայունացման ուժերի տեղակայում և Գազայի հատվածը կառավարող կառույցների վրա աշխատանքների մեկնարկ։