ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Վաշինգտոնում է: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել մասնակից մյուս երկրների ԱԳ նախարարների հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ մասնակցել է Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։





























