ԱՄՆ պետդեպարտամնետը պատժամիջոցներ է մտցրել մեքսիկական Kovay Gardens ամառանոցային ավանի, Մեքսիկայի 5 քաղաքացիների եւ 17 ընկերությունների դեմ՝ խարդախության սխեմաներին մասնակցության եւ Cártel de Jalisco Nueva Generación թմրակարտելի գործունեությանն ունեցած հանցակցության պատճառով։ Այս մասին նշվել է գերատեսչության կայքի հայտարարությունում։
«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել մեքսիկական Kovay Gardens հանգստավայրի դեմ, որն առաջարկում է հանգիստ թայմշերի համակարգով (յուրաքանչյուր տարի սահմանափակ ժամանակով անշարժ գույքի տիրապետման իրավունք– ծան․՝ ՏԱՍՍ-ի), ինչպես նաեւ խարդախ սխեմաներում ներգրավված հինգ մեքսիկացի անհատների եւ 17 մեքսիկական ընկերությունների դեմ»,- նշել է պետդեպարտամենտը։
Cártel de Jalisco Nueva Generación կարտելը Միացյալ Նահանգների կողմից 2025թ․ ճանաչվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Պետդեպարտամենտի տվյալներով՝ այդ ընկերություններն ու անհատները ներգրավված են ԱՄՆ քաղաքացիների դեմ խարդախության եւ կարտելի այլ հանցագործությունների մեջ։





























