Եվրամիությունը պատրաստվում է Արտաքին գործերի խորհրդի վաղը կայանալիք նիստում ընդունել Ռուսաստանի դեմ 20‑րդ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Հունգարիան կարգելափակի այս որոշումը։ Քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել նավթի տարանցումը դեպի Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով, մենք չենք թույլատրի առաջ շարժվել այն որոշումներին, որոնք կարևոր են Կիևի համար»,- նշել է նա։





























