Էստոնիայի դեմ միջուկային զենք կուղղվի, եթե երկիրը որոշի այն ուղղել Ռուսաստանի դեմ։ Այս մասին «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն այսպես է մեկնաբանել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնայի այն հայտարարությունը, թե երկրի տարածքում կարող է միջուկային զենք տեղակայվել, եթե այդպես որոշի ՆԱՏՕ-ն։

«Էստոնիան շատ մոտ է մեզ։ Մենք Էստոնիային չենք սպառնում, ինչպես նաև մնացած եվրոպական երկրներին։ Բայց եթե Էստոնիայի տարածքում լինի միջուկային զենք, որն ուղղված է մեր դեմ, ապա Էստոնիայի տարածքի վրա կուղղվի մեր միջուկային զենքը։ Եվ Էստոնիան պետք է դա հստակ հասկանա», — ասել է նա։