Ռուսաստանի դիրքորոշումն օգնել է պահպանել Վենեսուելայի պետականությունը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դուք հիանալի հասկանում եք, որ եթե չլիներ Ռուսաստանի բազմամյա դիրքորոշումը, այդ թվում՝ հիմա, ապա Վենեսուելայի պետականությունից նույնպես քիչ բան կմնար։ Նրանց հետ բանակցություններ չէին վարի, նրանց հետ կվարվեին այնպես, ինչպես բազմիցս ձևակերպել են արևմտականները՝ որպես ճաշացանկում հայտնվածների,- նշել է դիվանագետը:- Իսկ հիմա նրանց հետ շփվում են որպես բանակցային սեղանի շուրջ գտնվողների: Տարբերությունը զգալի է»։