Հունաստանը ձգտում է կենտրոնական տեղ զբաղեցնել եվրոպական գազի շուկայում Ռուսաստանի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Հունաստանն իրեն դիրքավորում է որպես հարավեվրոպական դարպաս՝ հիմնականում ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազ ներկրելու համար, մինչդեռ ԵՄ-ն պատրաստվում է մինչև 2027 թվականը ռուսաստանյան գազի մատակարարումների լիակատար արգելքին։

Հունաստանն ակնկալում է, որ երկրի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի ընդունման հզորությունները, ենթակառուցվածքների արդիականացումը և ԱՄՆ-ի հետ սերտ կապերը կարող են իրեն կենտրոնական դեր ապահովել Եվրոպայի գազի շուկայում։