Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների դեսպանները, ըստ ամենայնի, չեն կարողանա այս երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, հաստատել Ռուսաստանի դեմ ուղղված հակապատերազմական պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հատկանշական է, որ անցյալ ուրբաթ Կալասն անձամբ է վստահություն հայտնել, թե փաթեթը կհամաձայնեցվի երկուշաբթի օրը՝ հակառակ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հոռետեսությանը։

Հետաձգման պատճառը Հունգարիայի դժգոհությունն է հունվարի 27-ին Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղով նավթի մղման դադարեցման հետ կապված, ինչի հետևանքով Հունգարիան դադարել է նավթ ստանալ այդ ուղիով։ Անցած հանգստյան օրերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է արգելափակել պատժամիջոցների ընդունումը, եթե Ուկրաինան չվերականգնի մղումը։ Ուկրաինական իշխանությունները հայտարարել են, որ դա տեղի է ունեցել ռուսական հարձակման հետևանքով նավթամուղի վնասման պատճառով, սակայն Հունգարիան այդ բացատրությունները արժանահավատ չի համարում։

«Հունգարիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չի փոխել իր վերաբերմունքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նկատմամբ», — ասել է Կալասը։

ԵՄ-ն նախատեսում էր պատժամիջոցների նոր փաթեթն ընդունել փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման չորրորդ տարելիցի նախօրեին։