Սանկտ Պետերբուրգում փողոցը մարքող բարապանը բռնել է յոթերորդ հարկից ընկնող տղայի, հաղորդում է 78.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել ցերեկը Պետրոզավոդսկայա փողոցի շենքի մոտ։ Ըստ բարապան Խայրուլլո Իբադուլլաևի՝ երեխան չի արձագանքել բնակարան վերադառնալու իր կոչերին։
Շենքից ընկնելիս տղան նաև վնասել է նաև տղամարդուն։ Ենթադրվում է, որ նա կոտրել է կողոսկրերը, իսկ երեխան կոտրել է ոտքը, գրդում է «Фонтанка»-ն: Բարապանը առաջին բուժօգնություն է ցուցաբերել ընկած տղային և տարել է դռնապանի մոտ, որտեղ ժամանել է շտապօգնության ավտոմեքենան։
РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ երեխան վեց տարեկան է։ Տղայի մայրն երեխայի ընկնելու պահին տանն է եղել, սակայն՝ մեկ այլ սենյակում։





























