Ռուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դիվանագիտական բանակցությունները վերսկսելու համար, Ժնևում ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին։
«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ ենք անում հրաժարվել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելու ծրագրերից։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Վաշինգտոնին հստակ երաշխիքներ տրամադրել՝ հետագա ռազմական բախումը կանխելու համար։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական լուծումների որոնումները վերսկսելու համար»։





























