Միացյալ Թագավորության իշխանությունները հայտարարել են Ուկրաինային օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին, որը ներառում է էներգացանցերի վերականգնման ֆինանսավորում, բրիտանացի ռազմական վիրաբույժների կողմից իրականացվող մասնագիտական խորհրդատվություն և ուղղաթիռների ուկրաինացի օդաչուների վերապատրաստում։ Այս մասին ասված է Բրիտանիայի կառավարության գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ:

Ըստ հրապարակման՝ օգնության փաթեթը ներառում է լրացուցիչ 20 մլն ֆունտ ստերլինգ (26,9 մլն դոլար)՝ «էներգացանցերի վերականգնման և լրացուցիչ արտադրող հզորությունների ապահովման համար»։ Ընդգծվում է, որ չորս տարվա ընթացքում Լոնդոնն ընդհանուր առմամբ ավելի քան 490 մլն ֆունտ ստերլինգ (661,3 մլն դոլար) է ծախսել ուկրաինական էներգետիկ հատվածի աջակցության համար։

Բացի այդ, 5,7 մլն ֆունտ ստերլինգ (7,7 մլն դոլար) է հատկացվում առաջնագծի տարածքների հումանիտար աջակցությանը:

Փաթեթը ներառում է նաև (առանց գումարի չափը նշելու) բրիտանացի ռազմական վիրաբույժների և բուժաշխատողների կողմից իրականացվող «բժշկական վերապատրաստում»՝ ուկրաինացի ռազմադաշտային վիրաբույժների համար։

Բացի այդ, հայտարարության համաձայն, փաթեթի շրջանակներում ուղղաթիռ երի ուկրաինացի օդաչուներն այժմ առաջին անգամ վերապատրաստում են անցնում բրիտանական ավիաբազայում՝ հրահանգիչներ դառնալու և օդաչուներին ինքնուրույն ուսուցանելու համար:

«Այս բազմազգ ուժերի կազմում Ուկրաինայի համար աշխատում է 70 հոգանոց անձնակազմ, իսկ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ուսուցումը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից՝ 200 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 270 միլիոն դոլար) չափով», - հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարության գրասենյակը։

Նրանք նաև պարզաբանել են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Փարիզում երեքշաբթի օրը հրավիրված «ցանկացողների կոալիցիայի» նիստին, իսկ արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «կհայտարարի Մեծ Բրիտանիայի կողմից 30 միլիոն ֆունտ ստեռլինգի (40,5 միլիոն դոլար) հատկացման մասին՝ ուկրաինական հասարակության դիմադրողականությունը աջակցելու համար»։