«Կիևում եմ՝ պատերազմի սկզբից ի վեր տասներորդ անգամ: Որպեսզի վերահաստատեմ, որ Եվրոպան անսասանորեն սատարում է Ուկրաինային՝ ֆինանսապես, ռազմական առումով և այս դաժան ձմռան ընթացքում», — X-ում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Որպեսզի ընդգծենք մեր անփոփոխ հավատարմությունը Ուկրաինայի արդար պայքարին: Եվ որպեսզի հստակ ազդակ ուղարկենք ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ ագրեսորին․ մենք չենք նահանջի, քանի դեռ խաղաղությունը չի վերականգնվել», — հավելել է նա:

«Խաղաղություն՝ Ուկրաինայի պայմաններով», - ընդգծել է նա։

Կիև է ժամանել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Այս մասին X-ում հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան: