Լոնդոնը և Փարիզն ակտիվորեն աշխատում են Կիևին միջուկային զենք և դրա հասցման միջոցներ տրամադրելու հարցերի լուծման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։

«Ներկայումս, Ռուսաստանի ԱՀԾ-ում առկա տեղեկատվության համաձայն, Լոնդոնը և Փարիզն ակտիվորեն աշխատում են Կիևին նմանատիպ զենք և դրա հասցման միջոցներ տրամադրելու հարցերի լուծման ուղղությամբ», — ասված է ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ։