Armenian Airlines ավիաընկերությունը Ռուսաստան թռիչքներ իրականացնելու թույլտվություն չունի և համապատասխան հայտերը չեն ներկայացվել «Ռոսավիացիա»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից։
Ավիաընկերության չվերթները հայտնվել էին Ուֆայի և Եկատերինբուրգի օդանավակայանների սեզոնային չվացուցակներում։ Փետրվարի 24-ի դրությամբ դրանք դեռևս առկա են Ուֆայի օդային հանգրվանի չվացուցակում։
«Armenian Airlines ավիաընկերությունը 2026 թվականի ամառային սեզոնի համար հայտ չի ներկայացրել «Ռոսավիացիա»։ Ընթացիկ ձմեռային սեզոնի համար նույնպես հայտեր չեն ստացվել», - պատասխանել են ՌԴ տրանսպորտի նախարարությունից՝ ավիաընկերության չվերթների կարգավիճակի վերաբերյալ հարցմանը։
Այսպիսով, ավիաընկերությունը չունի Ռուսաստան թռչելու թույլտվություն, ինչը վերաբերում է ինչպես չարտերային, այնպես էլ կանոնավոր թռիչքներին։





























