Աբխազիայի Գագրայի շրջանի Մամզիշխա լեռան անտառային զանգվածում նախորդ օրը երեկոյան անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են աբխազական լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներին։
Հրապարակումներում նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Մամզիշխա լեռան առաջին դիտահարթակից ոչ հեռու գտնվող տարածքում։
Ըստ լրատվամիջոցների տվյալների՝ անօդաչուի անկման վայր են ժամանել հանրապետության Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Հայտնաբերված բեկորները կուղարկվեն փորձաքննության՝ ԱԹՍ-ի տեսակը պարզելու համար։
Հանրապետության ուժային կառույցների կողմից տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ դեռևս չեն ստացվել։





























