Telegram մեսենջերը տուգանվել է 7 մլն ռուբլով՝ ալկոհոլի հեռավար վաճառքի մասին հրապարակումները և ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության վերաբերյալ բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար, հայտնում է TASS-ը։
«Դատարանը որոշել է Telegram Messenger Inc.-ին նշանակել վարչական տուգանք՝ ՌԴ ՎԻՕ օրենսգրքի 13.50 հոդվածի 3-րդ մասով (սոցիալական ցանցի սեփականատիրոջ կողմից սոցիալական ցանցի մոնիթորինգ իրականացնելու և (կամ) տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու միջոցներ ձեռնարկելու պարտականության կրկնակի չկատարում)՝ 7 մլն ռուբլու չափով», - նշված է դատարանում հրապարակված որոշման մեջ։
Ինչպես նշված է գործի նյութերում, Telegram-ում տեղադրված է եղել ալկոհոլային խմիչքների հեռավար վաճառքի և առաքման վերաբերյալ երեք հայտարարություն, ինչպես նաև տեղեկատվություն ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին։ «Ռոսկոմնադզորի» կողմից այդ բովանդակությունը հեռացնելու պահանջով նախազգուշացումներ ուղարկելուց հետո արգելված տվյալները չեն հեռացվել։ Դրանից հետո կարգավորող մարմինը գործի նյութերը փոխանցել է դատարան։
Telegram-ի ներկայացուցիչը դատական նիստին չի ներկայացել, գործը քննվել է նրա բացակայությամբ։



























