Դա մի հարց է, որը ենթադրում եմ, ոստիկանապետը, ներքին գործերի նախարարը և երկրի վարչապետը միասին որոշում են. եթե ազատվել են այդ մարդիկ, ենթադրաբար երկրի բարձրագույն ղեկավարությունը ինչ-որ բանից դժգոհություն են ունեցել և և դա նորմալ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ոստիկանության համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատմանը։

Հարցին՝ իրենց չի՞ անհանգստացնում վերջին շրջանում տեղի ունեցող սպանությունները, Պապոյանը պատասխանեց. «Եթե մեզ չանհանգստացներ, ենթադրում եմ՝ ձեր ասած փոփոխությունները տեղի չէր ունենա։ Ինչ-որ մի բան մեզ անհանգստացել է, չէ՞, որ կադրային փոփոխություններ են եղել, որպեսզի նոր աչքով նայեն, միգուցե ինչ-որ բաց կա, այդ բացերը լրացնեն»։