Ռուսաստանը սկսում է միջուկային զենք փնտրել Ուկրաինայի տարածքում, երբ չի կարողանում հաջողության հասնել մարտադաշտում։ Սակայն Ուկրաինայում միջուկային զենք չկա, մեկնաբանելով ռուսական միջուկային սպառնալիքները՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

«Սովորաբար, երբ Ռուսաստանը չի կարողանում հաղթանակ տանել մարտադաշտում, սկսում է խոսել Ուկրաինայի տարածքում միջուկային զենքի մասին։ Ցավոք, Ուկրաինայում միջուկային զենք չկա։ Դուք գիտեք բոլոր հանգամանքները, թե ինչի և ում շնորհիվ է դա հնարավոր դարձել»,- Կիևում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Զելենսկին։