ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին, որտեղ հանդիպել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«Նա շրջել է տարածքում, դիտարկել Միացյալ Նահանգների կողմից տրամադրված սարքավորումները և նույնիսկ պարեկների հետ միասին շրջայցի դուրս եկել։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՀՀ իրավապահ ոլորտին՝ օգնելով մեր երկրները դարձնել առավել ապահով»,–ասված է հաղորդագրությանմեջ։





























