Շերեմետևո, Դոմոդեդովո, Ժուկովսկի (Ռամենսկոյե) և Վնուկովո օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները վերացվել են, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը։

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր չորս օդանավակայաններում գործողությունների դադարեցման մասին։ Հաղորդվել էր, որ Մոսկվայի մատույցներում խփվել է հինգ անօդաչու թռչող սարք։