Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ ԵՄ անդամ պետությունները կարող են օգտագործել ԵՄ-ում առկաղ սոցիալական հիմնադրամը՝ անվճար աբորտներ ապահովելու համար ԵՄ այն երկրների կանանց, որտեղ աբորտները սահմանափակ են։
Ինչպես փետրվարի 26-ին հաղորդել էր Reuters-ը, Եվրահանձնաժողովն արձագանքել է կանանց իրավունքների պաշտպանության «Իմ ձայնը, իմ ընտրությունը» արշավին, որը պաշտպանում է ԵՄ կողմից ֆինանսավորվող գործիքի ստեղծումը՝ իրենց երկրներում սահմանափակումների պատճառով արտասահմանում աբորտ կատարել ցանկացող կանանց օգնելու համար։
Թեեւ Եվրահանձնաժողովը հավանություն չի տվել նոր ֆինանսավորման մեխանիզմի ստեղծմանը, այն նշել է, որ անդամ պետությունները կարող են այս նպատակով օգտագործել գործող հիմնադրամի միջոցները։
Եվրամիության այնպիսի երկրներում, ինչպիսին են Լեհաստանը եւ Մալթան, աբորտներն ամբողջությամբ արգելված են։ Մի շարք այլ երկրներում, ինչպիսին են Իտալիան եւ Խորվաթիան, աբորտի հասանելիությունը սահմանափակված է։





























