Ես այդպիսի հարցերի չեմ կարող պատասխանել, եթե հարցը դրա մասին է լինելու, ես գնամ։ Այսպես այսօր՝ փետրվարի 27–ին, ԱԺ–ում արձագանքեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հարցին, թե արդյոք իր համար անակնկալ էր վարչապետի և Աննա Հակոբյանի բաժանվելու մասին լուրը։

«Ի գիտություն ձեզ ասեմ, որ ես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն եմ և ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը։ Հարգելի գործընկերներ, եթե անձնական հարցեր պետք է քննարկեք, որևէ անձի վերաբերյալ, ես գնամ»,–ասաց նա ու հեռացավ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Աննա Հակոբյանը տեսանյութ էր տարածել՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտված է և ինքը հեռանում է կառավարական ամառանոցից։

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է. ես լքում են կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան (վիդեո)

Տեսանյութը՝  այստեղ։