Հակակոռոպցիոն կոմիտեում «Իմ քայլը» հիմանդրամին առնչվող քրեական վարույթ չկա: Այս մասին NEWS.am-ից հարցին ի պատասխան ասացին կոմիտեից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ուսումնասիրվում են բարեգործության արգելքի հնարավոր խախտման բոլոր դեպքերը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Տեսանյութում Հակոբյանն ասում է, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։
Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- ընդգծել է Աննա Հակոբյանը։





























