PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության օրվա հետ կապված Բեռլինում մի խումբ քուրդ երիտասարդներ գրավել են Եվրամիության գրասենյակը։

Fırat գործակալության փոխանցմամբ՝  Բեռլինում մոտ 20 քուրդ երիտասարդներ մտել են ԵՄ-ի գրասենյակ եւ բողոքել 13 տարի առաջ փետրվարի 15-ին Օջալանի ձերբակալությունը։ Երիտասարդները պարզել են Օջալանի նկարներն ու պահանջել ազատ արձակել Օջալանին։

Հիշեցնենք, որ 1999-ի փետրվարի 15-ին ձերբակալվել է PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզում։