ՀԱԿ-ի մասն կազմող 8 քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ ՀԱԿ-ի Արաբկիրի տարածքային գրասենյակն ազատելու դատարանի որոշումը գնահատում են որպես քաղաքական հետապնդում:
Հայտարարությունում ասվում է.
«Փետրվարի 12-ին վարչական վերաքննիչ դատարանի վճռով 1 ամիս ժամկետ է տրվել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը, իր` Վաղարշյան 12 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի տարածքը ազատելու համար, որը հանդիսանում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կազմակերպության գրասենյակը:
Մենք` Կոնգրեսիի Արաբկիրի ենթաշտաբերի ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաեւ տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ եւ մեր աջակցությունն ենք հայտնում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը:
Համոզված ենք նաեւ,որ ԱԺ ընտրություններից առաջ Կոնգրեսի շտաբի փակումը միտված է Արաբկիր համայնքում Կոնգրեսի նախընտրական աշխատանքները ձախողելուն:
Պահանջում ենք իշխանություններից անհապաղ դադարեցնել հետապնդումները «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության եւ Կոնգրեսի տարածքային կառույցի նկատմամբ»:
Հայտարարությունը ստորագրել են
Վլադիմիր Բրուտյան - «Ազատություն» կուսակցություն
Սամվել Գեւորգյան - «Այլընտրանք» նախաձեռնություն
Ռուբիկ Արմենյան - «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Բաբկեն Գարոյան - «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնություն
Արա Կտիկյան - Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Հայկազ Թառլամազյան - Հայաստանի լիբերալ կուսակցույթուն
Տիգրան Բաղդասարյան - Հայոց համազգային շարժում
Կարինե Խաչատրյան - «Հանրապետություն» կուսակցություն




























