Փետրվարի 15-ից «Համահայկական Բանկ» ԲԲԸ-ն գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաի» Շուկայի մասնակից: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բորսայի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից: Համահայկական բանկին շնորհվել է PNARB առեւտրային կոդը:

Բանկին նաեւ թույլատրվել է մասնակցել վարկային ռեսուրսների շուկայում կազմակերպվող առեւտրին:

Նշենք, որ Համահայկական բանկը հիմնադրվել է 2011թ. եւ գործում է որպես ներդրումային բանկ: Նպատակն է`միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ`  մասնավոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար:

Առ այսօր Բորսայի անդամ եւ շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 25-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 7 ընկերությունը՝ շուկայի մասնակից: