Իսպանական «Աթլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներն այցելել են Վատիկան եւ ընդունելության արժանացել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ի կողմից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի ազգային հավաքականի եւ «Աթլետիկո Մադրիդ»-ի խաղացող Արդա Թուրանը։ Հանդիպումից հետո թուրք ֆուտբոլիստը նշել է, թե ինքը մահմեդական է, սակայն չի ցանկացել առանձնանալ խաղընկերներից եւ հանդիպել է Հռոմի Պապի հետ։
Թուրանը նշել է, որ Հռոմի Պապն իրեն եւ իր ընկերներին վարդարան է նվիրել՝ շեշտելով, որ Վենետիկ կատարած այցն իր համար շատ հետաքրքիր է անցել։
























