Համաշխարհային շուկա նավթի անխափան հոսքի ապահովման համար ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտցնում է ռուսական նավթ գնելու ժամանակավոր՝ 30-օրյա թույլտվություն հնդկական նավթավերամշակման գործարանների համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Այս կարճաժամկետ միջոցառումը զգալի ֆինանսական շահ չի բերի Ռուսաստանի կառավարությանը, քանի որ թույլ է տալիս նավթի հետ կապված այնպիսի գործարքներ, որոնք արդեն գտնվում են ծովում։ Հնդկաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերն է, եւ մենք ակնկալում ենք, որ Նյու Դելին կավելացնի ամերիկյան նավթի գնումները։ Այս ժամանակավոր միջոցառումը կթուլացնի ճնշումը՝ կապված Իրանի՝ համաշխարհային էներգետիկ շուկան զավթելու փորձի հետ»,- նշել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Նյու Դելին հրաժարվել է նավթ գնել Ռուսաստանից՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի դիմաց, թեեւ Հնդկաստանի իշխանությունները դա չեն հաստատել։



























