Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը հայտարարել է, որ իր լիազարությունների հնգամյա ժամկետն ավարտվելուց հետո հրաժարական կտա:

Ինչպես Agence France-Presse-ին հղում անելով  տեղեկացնում է Lenta.ru-ն, Զելիկի լիազորությունների ժամկետը լրանում է 2012թ. հունիսի 30-ին:

Համաշխարհային բանկի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը Զելիկի գլխավորությամբ   իր պատմական դերն ունեցավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելիս, ինչպես նաեւ զարգացող երկրներին ռեկորդային չափի օգնություն հատկացրեց` 247 մլրդ: