Ուրբաթ նավթը, նախորդ աճուրդների արդյունքներով, թեթեւակի էժանացել է՝ 2022-ից ի վեր առավելագույնին հասնելուց հետո։

Brent նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 100.35 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.11 դոլարով (0.11 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների ցուցանիշից։ Հինգշաբթի այս պայմանագրերը բարձրացել են 8.48 դոլարով (9.2 տոկոս)՝ հասնելով 100.46 դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2020թ․ մայիսից ի վեր։ Brent նավթի գինը փակվել է 100 դոլարից բարձր՝ 2022թ․ օգոստոսից ի վեր առաջին անգամ։

WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX)  էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.35 դոլարով (0.37 տոկոս)՝ հասնելով 95.38 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդներում դրանք աճել էին 8.48 դոլարով (9.7 տոկոս)՝ հասնելով 95.73 դոլարի մեկ բարելի համար, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է 2022թ․ օգոստոսից ի վեր։