Չինական Air China ավիաընկերությունը 2020 թվականից ի վեր առաջին անգամ կվերսկսի Պեկինից դեպի Փհենյան չվերթները, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Չվերթների վերսկսումը նախատեսված է մարտի 30-ին։ Air China-ն այս երթուղով չվերթներ չի իրականացրել 2020 թվականից ի վեր՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ներկա պահին չինական այլ ավիաընկերություններ չվերթներ չեն իրականացնում դեպի Փհենյան, նշում է Yonhap-ը։
Հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերությունը Փհենյանից դեպի Պեկին չվերթները վերսկսել է 2023 թվականի օգոստոսին։
Վեց տարի անց՝ մարտի 12-ին, վերսկսվել են Պեկինի և Փհենյանի միջև կանոնավոր երկաթուղային ուղևորափոխադրումները։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։




























