ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վախենում է Միացյալ Նահանգներից, բայց ոչ Եվրոպայից։

Ըստ Թրամփի՝ Պուտինը մտահոգված է «իմ առաջին ժամկետի ընթացքում կառուցած բանակով», այլ ոչ թե ՆԱՏՕ-ով՝  ընդհանուր առմամբ։ «Մենք տարիներ շարունակ պաշտպանել ենք այդ երկրները ՆԱՏՕ-ի միջոցով, քանի որ ՆԱՏՕ-ն մենք ենք։ Կարող եք հարցնել Պուտինին»,- ասել է նա։

«Պուտինը վախենում է մեզանից։ Նա Եվրոպայից ընդհանրապես չի վախենում։ Նա վախենում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից և իմ առաջին ժամկետի ընթացքում կառուցած բանակից»։