Առաջարկել ենք ավտոբուսների վրա տեսանկարահանող սարքեր տեղադրել, որ պատահարի դեպքում երկար չմնան: Այս մասին, այսօր՝ մարտի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

«Ավտոբուսի ամեն անկյունում կարելի է մի 4 հատ տեսանկարահանող սարքեր դնել, որ պատահարի դեպքում երկար այնտեղ չմնան, քաշեն մի կողմ, ու ամեն ինչ ավելի ֆիքսված լինի: Քաղաքապետարանի հետ խոսում ենք, տարբեր բաներ մտածել ենք, բայց կարող է դեռ դրանց ժամանակը չի հասել»,- նշել է նա: