2025 թվականին ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 4,2%-ով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Աճ է նկատվել Միության բոլոր երկրներում։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Հայաստանում (21,4%) և Ղրղզստանում (18,9%)։
Այնուհետև հաջորդում են Ղազախստանը՝ 15,9%, Բելառուսը՝ 9% և Ռուսաստանը՝ 2,5% ցուցանիշներով։





























