Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են երկու երկրների հետագա առևտրատնտեսական փոխգործակցությունը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ կիսվելով հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքներով։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, ներառյալ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: