Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը Մերձավոր Արևելք վերաուղղելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Այս որոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ԱՄՆ-ն ստիպված է նման քայլի դիմել Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար, քանի որ հակամարտությունը սպառում է կրիտիկական նշանակություն ունեցող զինամթերքի պաշարները։ Այս մասին հայտնել է երեք աղբյուր։

Պենտագոնը դիտարկում է առանցքային զենիթահրթիռային համալիրների (Patriot, THAAD) տեղափոխումը Ուկրաինայից Մերձավոր Արևելք։ Ուկրաինային տրամադրվող ապագա օգնությունը կարող է կրճատվել կամ հետաձգվել, հատկապես՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։