Հաշվի առնելով Ուկրաինայի գրանցած տեխնոլոգիական առաջընթացը՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այլևս անհրաժեշտություն չի տեսնում Կիևին «Taurus» թևավոր հրթիռների մատակարարելու համար, հայտնում է Euronews-ը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան սպառազինության տեխնոլոգիաների ոլորտում երկար ճանապարհ է անցել և «այսօր զինված է ավելի լավ, քան երբևէ»։ «Taurus»-ներ Ուկրաինային մատակարարելու նրա նախկին մտադրությունը հիմնված է եղել այն նախնական տեղեկատվության վրա, թե Բունդեսվերի պահեստներում բավարար քանակությամբ նման թևավոր հրթիռներ կան։
Լրացուցիչ սպառազինությունը հարցը չի լուծի, կարծում է նա։ «Մենք պետք է ավելի շատ գումար մոբիլիզացնենք Ուկրաինայի համար,– ասել է Մերցը,– որպեսզի այդ զենքերի ստեղծումը շարունակվի»։
Այժմ Ուկրաինան արտադրում է սեփական զենքը, օրինակ՝ «Ֆլամինգո» թևավոր հրթիռը։ Այն ունի 3000 կիլոմետր հեռահարություն և կարող է թիրախներ խոցել Ռուսաստանի տարբեր շրջաններում։





























