Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դժվար է կանխատեսել, դա չեն կարող անել նույնիսկ դրանում ներգրավված մասնակիցները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դեռևս դժվար է ճշգրիտ կանխատեսել։ Ինձ թվում է՝ նրանք, ովքեր ներգրավված են հակամարտության մեջ, իրենք ոչինչ չեն կարող կանխատեսել, իսկ մեզ համար դա է՛լ ավելի բարդ է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը «ավելի ու ավելի նկատելի ավանդ է ներդնում այսօրվա իրավիճակում և զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկ, արտադրական, կոոպերացիոն շղթաներին»։ «Հարվածի տակ են հայտնվել ամբողջական ճյուղեր՝ կապված ածխաջրածինների, մետաղների արդյունահանման և վերամշակման, պարարտանյութերի և բազմաթիվ այլ ապրանքների թողարկման հետ»,- ասել է Պուտինը։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ապրի այն պայմաններում, որոնցում տեղի են ունենում մատնանշված իրադարձությունները։
«Ճիշտ է, արդեն հնչում են գնահատականներ, որ դրանք կարելի է համեմատել կորոնավիրուսի համաճարակի հետ, իսկ այն, հիշեցնեմ, որ կտրուկ դանդաղեցրել է բոլոր տարածաշրջանների և մայրցամաքների զարգացումը՝ առանց բացառության»,- հավելել է Ռուսաստանի պետության ղեկավարը։





























